Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մեկնաբանել է Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումները.
«Երեկ ես Սիրիայի նախագահ Ասադի հետ ունեցած հանդիպման ժամանակ խնդրեցի լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ տալ ներթափանցել այնպիսի շրջաններ, ինչպիսին որ Համան է։ Մեր դեսպանը հայտնեց, որ Համայից դուրս են բերվել զորքերը։ Միջազգային հանրությունն ակնդետ հետևում է սիրիական զարգացումներին։
Կարևորն այն է, որ իմ այցից 24 ժամ չանցած՝ սիրիական կողմը կատարել է առաջին սպասելի քայլը։ Ես անհրաժեշտ եմ խորհուրդներ եմ տվել այդ վայրեր այցելող թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Եթե հետագայում այնտեղ տեղի ունենա այս կամ այն իրադարձությունը, ապա կարևոր կլինի մամուլի կողմից ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը»։
Հիշեցնենք, որ Դավութօղլուին Դամասկոս գործուղած Թուրքիայի վարչապետ Էրդողանն այսօր հույս է հայտնել, որ Սիրիան բարեփոխումների գործընթացը կսկսի ամենաուշը երկու շաբաթ հետո։









































