Լիբիայի կառավարությունը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին կոչ է արել հրաժարական տալ, քանի որ նա կորցրել է լեգիտիմությունը՝ երկրում ծավալված անկարգությունների պատճառով. այս մասին գրում է The Tripoli Post-ը:
Լիբիայի արտաքին գործերի փոխնախարար Խալեդ Կաիմը JANA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է. «Քեմերոնը և իր կառավարությունը պետք է հեռանան, քանի որ նրանք դաժանորեն ճնշել են խաղաղ ցուցարարներին: Բրիտանական ժողովուրդը հրաժարվում է այս կառավարությունից»:
Կաիմը կոչ է արել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին և միջազգային հանրությանը անտարբերություն չցուցաբերել բրիտանական ժողովրդի իրավունքների ոտնահարման կապակցությամբ:
Հիշեցնենք, որ համանման հայտարարությամբ հանդես էր եկել նաև Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:









































