ԱՄՆ Թենեսի նահանգում Cessna C501 մասնավոր օդանավի կործանման հետևանքով 7 մարդ է մահացել։ Այս մասին ասված է Ռաթերֆորդ շրջանի ղեկավարության կայքում տեղադրված հայտարարության մեջ։
«Ինքնաթիռում եղել է 7 մարդ, նրանք բոլորը մահացել են»,-նշված է հայտարարության մեջ։
Ինքնաթիռը մեկնում էր Ֆլորիդա, սակայն ընկել է թռիչքից անմիջապես հետո Նեշվիլ քաղաքի մերձակայքում գտնվող Պերսի Պրեստ լիճը։ Ավիավթարի պատճառները դեռևս անհայտ են։










































