Sunday, 09 06 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հայ ֆուտբոլիստների հոսքը դեպի Եվրոպական թոփ լիգաներ․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը երեկ երկու տարվա պայմանագիր կնքեց Իսպանիայի Լա լիգան ներկայացնող «Կադիսի» հետ։ Երկու օր առաջ հայազգի դարպասապահ Մանուել Նազարեթյանն իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց ֆրանսիական հեղինակավոր ակումբներից՝ Մարսելի «Օլիմպիկի» հետ։ Այսօր կարող ենք փաստել, որ Հայաստանի ազգային հավաքականի վերջին հաջողություններին զուգահեռ տեղի են ունենում կարևոր զարգացումներ, որոնք դրական երանգներ են հաղորդում հայկական ֆուտբոլին։ Ունենք միանգամայն դրական պատկեր, մասնավորապես եվրոպական ակումբային ֆուտբոլի կտրվածքով։ Եվ այսպես․ եվրոպական թոփ 5 առաջնություներից (Իտալիա, Իսպանիա, Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա) չորսում Հայաստանի ազգային հավաքականն ունի ներկայացուցիչներ։ Իտալիայի Ա սերիայում ընթացիկ մրցաշրջանում փայլուն ելույթով աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Վերջինս «Ռոմայի» կազմում գոլ + գոլային փոխանցում հաշվարկում գերազանց ցուցանիշ գրանցեց Եվրոպական թոփ 5 լիգաների կտրավածքով։

Գերմանական Բունդեսլիգայում Հայաստանը ներկայացնում է Սարգիս Ադամյանը, որը ելույթ է ունենում «Հոֆենհայմում»։ Նախորդ մրցաշրջանում ստացած ծանր վնասվածքից հետո Ադամյանն ընթացիկ մրցաշրջանում ապացուցեց, որ բարձրակարգ հարձակվող է։ «Հերտայի» դեմ Ադամյանի խփած գնդակը հաղթական էր «Հոֆենհայմի» համար։ Ադամյանը լավ ելույթով աչքի ընկավ նաև Հայաստանի ազգային հավաքականի կազմում նպաստելով մարտին գրանցված երեք կարևոր հաղթանակներին։ Նախորդ տարվա դեկտեմբերին Իսպանիայի լա Լիգայում նորամուտը նշեց «Լևանտեի» 19-ամյա կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։ Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցում է այս ֆուտբոլիստի հետ և ՀՀ քաղաքացիություն ստանալուն պես առաջիկա ամիսներին Սևիկյանը պաշտոնապես կդառնա Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ։ Հավանականությունը մեծ է, որ գալիք մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականը կունենա երկու ֆուտբոլիստ որոնք ելույթ են ունենում իսպանական Լա լիգայում։ Մեկ ամիս առաջ Ֆրանսիայի Լիգա 1-ում ելույթ ունեցող «Նանտում» հայտնվեց կիսապաշտպան Գոռ Մանվելյանը։ Նա մինչ այս ելույթ էր ունենում «Նանտի» երիտասարդական թիմում, սակայն արդյունավետ ելույթներից հետո պրոֆեսիոնալ պայմանագիր կնքեց հիմնական թիմի հետ։ Մանվելյանի՝ Հայաստանի հավաքականին միանալու վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան։ Կարծում ենք սակայն այս ֆուտբոլիստը ևս Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի տեսադաշտում է և նրան ևս կարելի է համարել մեր գլխավոր թիմի իրական թեկնածու։ Փաստորեն հայ ֆուտբոլիստը չկա թերևս Անգլիայի Պրեմիեր լիգայում։

Այսօր կան իրական նախադրյալներ, որ մոտ ապագայում Հայաստանի ազգային հավաքականում ելույթ կունենան միանգամից 7-8 ֆուտբոլիստներ Եվրոպական փոփ առաջնութուններից։ Խոսակցություններ կան, որ Հայաստաննի հավաքականի առաջատարներից Տիգրան Բարսեղյանը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հայտնվել թոփ լիգաներից մեկում։ Ուրախալի, որ այս պահին թոփ 5 լիգաներում հայտավորված Սևիկյանը, Նազարեթյանը և Մանվելյանը, ընդամենը 19 տարեկան են և ունեն հնարավորություն ամրապնդվելու աշխարհի ուժեղագույն առաջնություններում։ Հայաստանի ազգային հավաքականում անցկացրած գերազանց հանդիպումներից հետո տեղեկություն տարածվեց, որ իսպանական տիտղոսակիր ակումբներից «Սևիլիան» հետաքրքրված է Երևանի ԲԿՄԱ-ի 20-ամյա կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանի ծառայություններով։ Չի բացառվում, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ջանքերով այս ֆուտբոլիստը ևս հայտնի Լա լիգայում։ Նշենք, որ Վարազդատ Հարոյանը «Կադիսի» հետ պայքամանգիր էր կնքել իսպանացի մասնագետի անմիջական ջանքերով։ «Ազգային հավաքականի վերջին հանդիպումներից հետո Խոակին Կապառոսն ինձ հարցրեց՝ արդյո՞ք կցանկանամ հանդես գալ Իսպանիայի Լա Լիգայում։ Ես պատասխանեցի՝ այո, շատ։ Նա ասաց, որ կօգնի ինձ այդ հարցում:

Կապառոսի ներդրումն այս տեղափոխության հարցում շատ մեծ է․ հենց նրա միջնորդությամբ «Կադիսում» իմացան իմ մասին: Դրանից հետո զանգահարեցին ինձ և պայմանագիր առաջարկեցին։Շնորհակալ եմ Խոակին Կապառոսին և բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ օգնեցին այս տրանսֆերի հարցում: Շատ ուրախ եմ, որ դառնալու եմ այդ թիմի մասնիկը։ Միշտ երազել և հավատացել եմ, որ կարիերայիս մի հատվածում հանդես եմ գալու որևէ թոփ առաջնությունում»,- ՀՖՖ-ին տված հարցազրույցում ասել էր Հարոյնաը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում