Friday, 19 06 2026
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA

Հայ ժողովրդի համար անընդունելի այլընտրանք է անվտանգության հասնել՝ Արցախի գնով. Հայաստանը պետք է ի սկզբանե դիմեր ՄԱԿ ԱԽ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ կառավարությունը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` Հայաստանից ադրբեջանական զորքը դուրս բերելու համար։ Այս ուղղությամբ Հայաստանի դաշնակցի՝ ՀԱՊԿ-ի քայլերի տեմպից Փաշինյանը դժգոհ է. «ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում, բայց մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ և մեր գործընկերների հետ իրավիճակի հետագա պարզաբանման վերաբերյալ աշխատանքներ իրականացնել», – կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց  նա:

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ-ի վերաբերյալ, որը նա արտահայտել է մայիսի 26-ին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ընդունվել է ի գիտություն, իսկ խորհրդակցությունների նպատակով իրականացվող աշխատանքը շարունակվում է։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տեղեկատվությունը ընդունվել է ի գիտություն։ Աշխատանքը շարունակվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանձնարարականին համապատասխան», – հայտարարել է Զայնետդինովը:

Երեկ արդեն հայտնի դարձավ Գեղարքունիքի սահմանին  6 հայ զինծառայողի գերեվարման մասին։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որովհետև կա լուրջ սպառնալիք տարածաշրջանում հայ-ադրբեջանական  պատերազմի սկսելու հետ կապված.«Որքան էլ ՀԱՊԿ-ը և Հայաստանի ղեկավարությունը փորձեն խուսափել ռազմական գործողությունների վերսկսումից, Ադրբեջանն իր գործողություններով շարունակում է սրել իրավիճակը։ Վերջին դեպքերը վկայում են, որ այդ վտանգն իրական է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ղուկասյանի դիտարկմամբ՝Ռուսաստանի Դաշնությունը համարում է, որ Հայաստանը պետք է հօգուտ Ադրբեջանի զիջումներ կատարի՝ հանուն տարածաշրջանում կոմունիկացիաների բացման.«Ռուսաստանը կողմ է, որ Հայաստանը սկսի սահմանազատման գործընթացը՝ հրաժարվելով Արցախի կարգավիճակը որոշելուց կամ դա անորոշ ժամկետով  հանձնի Ռուսաստանին ու Ադրբեջանին։Սա է Ռուսաստանի քաղաքական օրակարգը, որը տարբեր եղանակներով արտահայտված է  եղել։ Ռուսաստանը Հայաստանի իշխանություններից ակնկալումէ  հենց այդպիսի վարքագիծ»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ՄԱԿ դիմելու քաղաքական ազատություն ու հնարավորություն չունի, որովհետև այս հարցում լիովին գտնվում է Ռուսաստանի ղեկավարության ազդեցության տակ։ Դիմել ՄԱԿ-ին՝ նշանակում է դեմ դուրս գալ Ռուսաստանի Դաշնությանը ու Ռուսաաստան-Թուրքիա-Ադրբեջան ձևաչափին։ Նման ձևաչափից դուրս գալու հնարավորություն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չունի»։

Քաղաքագետն արձանագրում է, որ սահմանին սրված իրավիճակը սկսվեց Լավրովի այցից հետո.«Ակնհայտ է, որ եռակողմ ձևաչափ ստեղծելը սահմանների հաստատման հարցում մի քայլ է, որը ձեռնտու է Ռուսաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային, որովհետև այդպիսով արժեզրկվում է Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի մասնակցությունը ճգնաժամը կարգավորելու հարցում։ Ըստ էության որդեգրվել է այսպիսի ճանապարհ՝ Մինսկի խմբի օրակարգը  տեղափոխել եռակողմ նոր ձևաչափ, որտեղ Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը իրար հետ անմիջապես են համագործակցում՝ շրջանցելով Մինսկի խումբը։ Այդ տրամաբանությունը ենթադրում է, որ Հայաստանի վրա պետք է  ճնշում գործադրել։ Իսկ մենք տեսնում ենք, որ Լավրովի այցից հետո Ադրբեջանը դա սկսեց կատարել։ Այդ ճնշումը ՀՀ իշխանությունները պետք է  օգտագործեին, որպեսզի հիմնավորեին, թե ինչու է անհրաժեշտ այս եռակողմ ձևաչափն ընդունել։ Սրա վերաբերյալ միանշանակ կարծիք չկա նաև կառավարությունում։ Տեսնում ենք, որ արտգործնախարարությունը դրան համաձայն չէ։ Մյուս հանգամանքն էլ հանրության  բացասական վերաբերմունքն է։ Հասնել անվտանգության՝ Արցախից հրաժարվելու գնով, հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացիների համար անընդունելի այլընտրանք է։ Այս օրերի ընթացքում փորձում էին շոշափել հանրային տրամադրությունները, հասկանալ ՀՀ քաղաքական ու քաղաքացիական ուժերի տրամադրվածությունը։ Տեսնում ենք, որ այդ ձեռագիրը դեռևս  հնարավոր չէ իրականացնել։ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհաստատեց եռակողմ առաջարկ ստեղծելու ձևաչափը։ Նա փորձում է հանդիպակած պայմաններ ներկայացնել»։

Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ Ադրբեջանը մտադիր է  դատ կազմակերպել գերիների նկատմամբ՝ նրանց որպես ահաբեկիչ մեղադրանք է առաջ քաշել. «Հնարավոր է տեղի ունենա բաց դատական պրոցես և փորձ արվի ողջ հայ ժողովրդին որպեսզ հանցագործ ներկայացնել ու դարձնել քարոզչության աղբյուր։Եվրոպական երկրները, Միացյալ Նահանգները առաջ են քաշում Ցեղասպանության ճանաչման հարցը,  հայերի առջև Թուրքիայի ու Ադրբեջանի պատասխանատվության հարցը։ Իսկ դրան հակառակ՝ Ադրբեջանը մտադիր է կազմակերպել այդ դատական շոուն։ Նման պայմաններում, հասկանալի է, որ որևէ գործարքի Ալիևի հետ գնալ չի կարելի, դա չի կարող հանդիսանալ գերիների խնդրի համալիր լուծում։ Դա մեծ վնաս է պատճառելու մեր պետությանը, միջազգային ասպարեզում մեծ վնաս է հասցնելու Արցախի խնդրի համալիր կարգավորմանը։ Հայաստանը դրանով ցույց կտա, որ ինքը շանտաժի է ենթարկվում։ Սա սովորական մի վիճակ է, երբ ինչ-որ մկեը պատանդներ է վերցնում ու պայմաններ առաջ քաշում։ Տեղավորվում է  տեռորիզմի դասական օրինակի մեջ։Որպես կանոն՝ երբեք պետք չէ տեռորիստների հետ գնալ բանակցությունների ու նման եղանակով ենթարկվել շանտաժների։ Հայաստանի իշխանություններն այսօր տատանվում են ու կտրուկ չեն մերժել այդ ամբողջը։ ՄԱԿ դիմել կամ չդիմելու հարցը ցուցիչ է։ Եթե Հայաստանն ի սկզբանե այդ հարցով դիմեր ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, ինչպես իրեն խորհուրդ են տալիս Ֆրանսիան ու ԱՄՆ-ն , իրավիճակն այլ կլիներ»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում