Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի մերձափնյա տարածքում շնաձկան հարձակման հետևանքով մի տղամարդ է զոհվել, հաղորդում է նահանգի շտապօգնության թվիթերյան էջը: Փրկարար ծառայության հաղորդման համաձայն՝ բժիշկներն արագ արձագանքել են այն հաղորդմանը, թե շնաձուկը մի տղամարդու է կծել Տանկորրի-Բիչ ծովափի մոտ:
«Բժիշկների և անցորդների բոլոր ջանքերը տղամարդուն փրկելու համար ապարդյուն են եղել»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նահանգի ոստիկանության տվյալներով՝ տղամարդը շնաձկան հարձակմանն է ենթարկվել սերֆինգի ժամանակ: