Tribalfootball-ի հաղորդմամբ՝ իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբը մտադիր է իր հարձակվողների շարքը (Զլաթան Իբրահիմովիչ, Ալեշանդրե Պատո, Ռոբինիո) համալրել ևս մեկով։
«Միլան»-ի սեփականատեր, Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի ու ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանիի ուշադրության կենտրոնում են գտնվում հետևյալ հարձակվողները. Դիդիե Դրոգբա («Չելսի»), Լուկաշ Պոդոլսկի («Քյոլն»), Էմմանուել Ադեբայոր («Մանչեսթեր Սիթի»), Դիմիտար Բերբատով («Մանչեսթեր Յունայթեդ») և Ամաուրի («Յուվենտուս») ։
Պոտենցիալ նորեկի համար տեղ ազատելու նպատակով «Միլան»-ը կարող է վաճառել Անտոնիո Կասանոյին և «Կիևո»-ին վարձակալությամբ հանձնել Ալբերտո Պալոսկիին։







































