Սոչիում փրկարարները ալպինիստական սարքավորումների օգնությամբ զբոսաշրջիկներին տարհանել են 200 մետր բարձրության կիրճից, հայտնել է Ռուսաստանի Հարավային տարածաշրջանային որոնողափրկարարական վարչության (ЮРПСО) մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվականը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 11-ի երեկոյան: Հերթապահ օպերատորը զանգ է ստացել մի մարդուց, որը հայտնել է, թե Խոստա գետի հունով կիրճագնացության ժամանակ գետի ջրի ուժեղ հոսանքը քշել է, ինչի հետևանքով չեն կարող ինքնուրույն կիրճից դուրս գալ։
«Իջնելով կիրճը՝ փրկարարները որոնել և «Սպիտակ ժայռեր» հանգստի գոտու մոտակայքում գտել են գետի հունում գտնվող զույգին: Փրկարարները նրանց տարհանել են մոտ 200 մետր բարձրություն ունեցող կիրճից»,- ասվում է հաղորդագրության մեջ։








































