Եվրամիությունը, որը պատրաստվում է դատական հայց ներկայացնել AstraZeneca-ի դեմ, որոշել է չերկարաձգել հակակորոնավիրուսային պատվաստանյութերի մատակարարման պայմանագիրը դեղագործական խմբի հետ։ Այս մասին հայտարարել է ներքին առևտրի հարցերով ԵՄ հանձնակատար Տիերի Բրեթոնը, փոխանցում է Le Figaro-ն։
«Հունիսից հետո մենք չեն թարմացրել պատվերը։ Տեսնենք՝ ինչ տեղի կունենա»,-ասել է նա։
Եվրահանձնաժողովն AstraZeneca-ին մեղադրում է պատվաստանյութերի մատակարարմանն առնչվող պարտավորությունները չկատարելու մեջ։ Առաջին եռամսյակում անգլո-շվեդական խումբը ԵՄ է մատակարարել միայն 30 մլն դեղաչափ՝ ակնկալվող 120 մլն․-ի փոխարեն։
AstraZeneca-ն կրճատել է նաև մատակարարումները երկրորդ եռամսյակում՝ 70 մլն՝ 180 մլն դեղաչափի փոխարեն։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ապրիլի 1-22-ը մատակարարվել է ընդամենը 4 մլն դեղաչափ պատվաստանյութ։