Ճապոնացիները որոշել են ևս մեկ մայրաքաղաք ունենալ, որը կփոխարինի Տոկիոյին ահաբեկչությունների և տարերային աղետների ժամանակ:
Այս հարցի կապակցությամբ հատուկ կառավարական հանձնաժողով է ստեղծվել, որը որոշելու է, թե Տոկիոյից պետական ինչ համակարգեր են տեղափոխվելու նոր մայրաքաղաք:
Ճապոնական լրատվամիջոցները հայտնում են այն մասին, որ սա անհրաժեշտ քայլ է, քանի որ Տոկիոյում են կենտրոնացած երկրի բոլոր պետական գերատեսչությունները, ինչը խոցելի է դարձնում պետական ծառայությունների անվտանգ գործունեությունը:
Նոր մայրաքաղաքը պետք է Տոկիոյից հեռու լինի այնքան, որ միևնույն աղետը չվնասի երկու քաղաքներին միաժամանակ:
Նման «ռեզերվային» մայրաքաղաք կարող է լինել Օսական՝ Ճապոնիայի տնտեսական կենտրոնը: Քննարկվում են նաև այլ տարբերակներ:









































