Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ավելացնել զբոսաշրջիկների հոսքը դեպի Թուրքիա՝ առանց ռուսաստանցի զբոսաշրջիկների մնացած երկրին աջակցելու համար: Նրա խոսքերը մեջբերում է Strana.ua-ն:
Զելենսկին նշել է, որ Ռուսաստանի հետ հակամարտությունում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աջակցում է Ուկրաինային և չի ճանաչում ռուսական Ղրիմը, ուստի ուկրաինացիները պետք է սատարեն երկրին, որը զրկվել է զբոսաշրջիկներից՝ Ռուսաստանի Դաշնության հետ ավիահաղորդակցության դադարեցման պատճառով:
«Դուք լսել եք, որ Ռուսաստանը սահմանափակում է զբոսաշրջությունը Թուրքիայի հետ: Դա նրանց գործն է, իսկ ես կարծում եմ՝ ընդհակառակը, պետք է ավելացնել և խթանել զբոսաշրջությունը Թուրքիայի հետ»,- ասել է Զելենսկին:
Նաև, ըստ նրա, արժե մեծացնել զբոսաշրջիկների հոսքը Թուրքիայից Ուկրաինա: