Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

«Մենք Մարտի 1-ով արդարադատություն ենք ուզում, ոչ թե բացահայտում»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապրիլի 14-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, վերահաստատեց իր այն պնդումը, որ Մարտի 1-ի գործն, ամենայն մանրամասնությամբ, բացահայտված է: «Եթե մենք ուզենայինք դատաստան, մենք կանեինք դատաստան, բայց մենք ուզում ենք արդարադատություն: Մենք հավատում ենք անկախ դատական համակարգին: 2008թ. մարտի 1-ի գործն, իմ կարծիքով, բացահայտված է: Ի վերջո, այդ նյութերը կան, դրանք չեն այրվելու, դրանք մի պահի ունենալու են այնպիսի կարգավիճակ, որ կարող են ուղղակի հրապարակվել, և դուք կտեսնեք, որ Մարտի 1-ի գործն, ամենայն մանրամասնությամբ, բացահայտված է»,- ասաց Փաշինյանը:

Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, նկատեց, որ Մարտի 1-ի գործի բացահայտումը բավարար չէ, անհրաժեշտ է, որ դրա համար պատասխանատվություն կրողներ լինեն, որպեսզի հետագայում նման հանցագործությունները չկրկնվեն։ «Երբ ասում ենք արդարադատություն, ապա հասկանում ենք բացահայտում և պատասխանատվություն։ Եթե հիմա վարչապետն ասում է, որ Մարտի 1-ը բացահայտված է, ապա, այո՛, բոլորիս համար էլ Մարտի 1-ը դե ֆակտո բացահայտված է հենց 2008 թվականի մարտի 1-ի օրը։ Մարտի 1-ի բացահայտումը եղել է 13 տարի առաջ։ Բոլորն առաջին օրվանից գիտեին, թե ինչ է եղել, ով է իրականացրել Մարտի 1-ը, ով է տվել կրակելու հրաման։ Մենք այդ ամենը առաջին օրվանից էլ գիտեինք, մեզ համար պարզ էր, բայց մենք արդարադատություն ենք պահանջում։ Մենք պահանջում ենք, որ դե ֆակտո բացահայտումը ստանա դե յուրե բացահայտման տեսք, ու մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Մեր ընկալմամբ՝ դա է արդարադատությունը։ Մեզ բացահայտում և պատասխանատվություն է պետք»,- ասաց Հովհաննիսյանը՝ ցավ հայտնելով, որ իշխանությունը 3 տարվա մեջ չկարողացավ այնպես անել, որ այդ արդարադատությունը կյանքի կոչվեր։ «Բայց դեռ ուշ չէ, պետք է ավարտին հասցնել նախատեսված բարեփոխումները, ստեղծել իրապես անկախ դատական համակարգ ու վերջապես Մարտի 1-ի գործով արդարադատության հասնել։ Թե չէ ի՞նչ է նշանակում՝ փաստերը կան, վկաները կան, բայց չկա դատավարություն ու մեղավոր»,- ասաց տիկին Ալլան՝ ստեղծված իրավիճակում մեծապես տեսնելով իշխանության մեղավորությունը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ արդեն դադարել է տրամաբանություն տեսնել գործող իշխանության գործողություններում։ «Մարտի 1-ից անցել է 13 տարի, բոլորը՝ ականատեսները, վկաները, մասնակիցները շատ լավ հիշում են, թե ինչ է կատարվել, նրանց հիշողությունները շատ թարմ են, գործի նյութերին ծանոթանալու անհրաժեշտություն չկա, կարդալու իմաստ չկա։ Մարտի 1-ի գործի բացահայտման իմաստն այն էր, որ ստեղծվեր այնպիսի նախադեպ, որպեսզի որևէ մեկ այլ եկող իշխանության մտքով անգամ չանցներ, որ հնարավոր է իրականացնել Մարտի 1 և մարսել դա, որովհետև անգամ սպանված քաղաքացիների հարազատներն են հասկանում, որ իրենց հարազատներին վերադարձնել չեն կարող։ Իրենց պայքարի ամբողջ իմաստը արդարության հասնելն էր՝ ի դեմս մեղավորներին պատասխանատվության ենթարկելը։ Դա կարող էր դիտարկվել որպես կանխարգելիչ գործողություն, որպեսզի Մարտի 1-ը չկրկնվեր»,- ասաց Կարապետյանցը՝ հավելելով, որ այս բոլոր առումներով ունենք ձախողում, տապալում։ «Հիմա մեզ համոզում են, որ գործը միտումնավոր չեն տապալել, ու կարող ենք գործի նյութերին ծանոթանալ, բայց, վստահաբար, գործի նյութերին ծանոթանալով՝ կոնկրետ ես ոչ մի նոր բան չեմ կարող իմանալ, դրան բավարար չափով ծանոթ եմ։ Խոսքը, կրկնում եմ, արդարադատության և պատասխանատվության մասին է»,- ընդգծեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ վստահ է, որ ներկայումս քննվող քրեական գործը ևս տապալվելու է, և մենք անգամ սպանությունների մասով բացահայտում չենք ունենա։ «Ես վստահ եմ, որ այս գործը չի բացահայտվի, և հնարավոր չի լինի որևէ կազմակերպչի, հրահանգ տվողի ենթարկել պատասխանատվության»,- եզրափակեց Կարապետյանցը։

Լուսանկարը՝ Photolure-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում