Պատերազմի օրերին Սոնա Վարդանյանը արեց անհնարինը. Կովիդով համակված Պրահայում թաքուն աշխատացնում էր իր վարսավիրանոցը և ողջ հասույթը ուղարկում Հայաստան և Արցախ: Թեև ոստիկանությունը, որ իմանար, շատ վատ ավարտ կունենար դա իր բիզնեսի համար:
Պարտությունից հետո Սոնան ևս շատերի նման հիասթափվեց, ջախջախվեց… Բայց ի տարբերություն շատերի՝ չդադարեց իր կռիվը իր մի փոքրիկ Հայաստանի համար: Եկավ Հայաստան և ցուցակագրեց բոլոր այն տղաներին, որոնք պրոթեզավորման կարիք ունեն: Ու որոշեց վերադարձնել նրանց հույսը: Թեմայի շուրջ օնլայն տեսակապով կզրուցենք Պրահայում ապրող մեր հայրեկանցուհի Սոնա Վարդանյանի հետ: