Այսօր Չինաստանի մայրաքաղաք Պեկինում Իտալիայի չեմպիոն «Միլան»-ը պարտության մատնեց գավաթակիր «Ինտեր»-ին և 6-րդ անգամ նվաճեց Իտալիայի սուպերգավաթը:
Հանդիպման հաշիվը բացեցին «Ինտեր»-ի ֆուտբոլիստները: 22-րդ րոպեին աչքի ընկավ Սնեյդերը, ով հիանալի իրացրեց տուգանային հարվածը:
«Միլան»-ը միայն 60-րդ րոպեին կարողացավ հավասարեցնել հաշիվը. Զեեդորֆի փոխանցումից հետո Իբրահիմովիչը խփեց իր հերթապահ գոլը: Իսկ 9 րոպե անց Պատոյի հարվածը հետ մղվեց դարպասաձողից և հայտնվեց Բոատենգի ոտքերի առջև, վերջինս էլ այն ընթացքից ուղարկեց Սեզարի անպաշտպան դարպասը: Հանդիպման մնացած ժամանակում նոր գոլեր չգրանցվեցին: «Միլան»-«Ինտեր»` 2:1:








































