Երկրի վրա գրանցվել է վերջին հինգ տարիների ընթացքում ամենաուժգին մագնիսական փոթորիկը: Փոթորիկը սկսվել է օգոստոսի 5-ին և շարունակվում է մինչև այժմ:
Ինչպես հաղորդում է DELFI կայքը, Երկիր մոլորակին հասած արեգակնային լիցքավորված մասնիկների (արեգակնային քամու) հոսքի ուժգնությունը հանգեցրել է նրան, որ հյուսիսափայլը դիտվել է ոչ միայն Սկանդինավիայի հյուսիսում, այլև ավելի հարավային Դանիայում, Գերմանիայում, Լատվիայում: .
Նշենք, որ դրա հետևանքով Երկրագնդի վրա առաջացել են ռադիոկապի որոշ խախտումներ:









































