Sunday, 09 06 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանը կմնա «Ռոմայում»․ Մանրամասներ պայմանագրի վերաբերյալ

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի հեռանա «Ռոմայից»։ Ինչպես հայտնում է romanews պարբերականը` կողմերը համաձայնության են եկել նոր պայմանագրի հարցում:Այն պետք է կնքվեր դեռևս այս տարi, երբ հայ ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել էր նախապես պայմանավորված 25 հանդիպումները: Նույն աղբյուրի համաձայն Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան պահանջել է կնքել երկու տարվա պայմանագիր, առանց աշխատավարձի կրճատման, ինչին համաձայն չեն եղել ակումբում:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է ամռանը։ Այն չերկարաձգելու դեպքում Մխիթարյանը կունենա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ և առանց ֆինանսական փոխհատուցման կկարողանա տեղափոխվել այլ ակումբ։ Ավելի վաղ խոսվում էր, որ Թուրինի «Յուվենտուսում» սպասում են Մխիթարյանին։ Այս մասին գրել էր թուրինյան ակումբի վերաբերյալ վերջին նորությունները լուսաբանող Juvelive.it պարբերականը։ Մասնավորապես նշվում էր, որ շնորհիվ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի՝ գործարքը, ամենայն հավանականությամբ, կկայանա։ «Այսօր «Յուվենտուսը» փնտրում է Մխիթարյանի պես կայացած և ունիվերսալ ֆուտբոլիստի։ Հավանականությունը մեծ է, որ Պաուլու Դիբալան կհեռանա։ Վերջին շրջանում նրա խաղը ուղղակի չի ստացվում, և արգենտինացի ֆուտբոլիստը մտադիր է կարիերան շարունակել այլ ակումբում։ Մխիթարյանն այն ֆուտբոլիստներից է, ով կարող է լրացնել Դիբալայի բացը»,- գրել էր Juvelive.it -ը։

Նշվում էր նաև, որ Մխիթարյանի գործակալը պահանջում է առնվազն տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ, որը «Յուվենտուսի» համար խնդիր չէ։ Մեկ այլ աղբյուրի համաձայն Ռայոլան հստակ պայման էր ներկայացրել «Ռոմայի» ղեկավարությանը՝ կապված պայմանագրի երկարացման հետ։ Հաշվի առնելով վերջին շրջանում Մխիթարյանի արդյունավետ ելույթները՝ Ռայոլան պահանջել էր Մխիթարյանի աշխատավարձի բարձրացում։ Ըստ իտալական լրատվամիջոցների Հայաստանի հավաքականի ավագը «Ռոմայում» ստանում է տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ։ Անգլիայի Պրեմիեր լիգայում Մխիթարյանը ստանում էր անհամեմատ ավելի բարձր աշխատավարձ։ Տեղափոխվելով Իտալիա՝ որոշում կայացրեց խաղալ համեստ վարձատրությամբ՝ հանուն կարիերայի աճի։ Կարծում ենք, սակայն, նման ելույթից հետո մեր կիսապաշտպանը արժանի է ավելի բարձր վարձատրության։ Ինչևէ, «Ռոմայի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ համաձայնության գալու տեղեկությունը ստիպում է ենթադրել, որ Հռոմի թիմը այնուամենայնիվ որոշել է կատարել Մխիթարյանի գործակալի պահանջները։ «Ռոմայի» այս որոշումը միանգամայն հասկանալի է։

Ա սերիայի լավագույն կիսապաշտպաններից մեկին՝ այն էլ առանց ֆինանսական փոխհատուցման կորցնելը ուղղակի անմտություն կլիներ։ Կարծում ենք պարզ է, որ «Յուվենտուսի» հետաքրքրությունը Մխիթարյանի նկատմամբ փոխել է պայմանագրի երկարաձգման պայմանները։ Մասնավորապես, Հայաստանի ազգային հավաքականի ավագը հնարավորություն էր ստացել հայտնվելու բոլորովին այլ հարթությունում։ Մխիթարյանի արդյունավետության գործակիցը այսօր լավագույններից է Եվրոպայում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում