Շաքարախտով տառապող ամերիկացի ծրագրավորող Ջեյ Ռեդքլիֆը «կոտրել» է սեփական ինսուլինային պոմպը, տեղեկացնում է MSNBC-ն: Նա ցանկանում էր ստուգել սարքի խոցելիությունը:
Հիվանդության պատճառով Ռեդքլիֆը ստիպված է օգտվել երկու սարքից. արյան մեջ գլյուկոզայի չափիչից և արյան մեջ ինսուլին ներարկող պոմպից: այդ երկու սարքերը տվյալներ են փոխանակում անլար կապով:
Ռեդքլիֆը պարզել է, որ գլյուկաչափը միաժամանակ մի գործողություն է կատարում` կամ տվյալներ է ընդունում, կամ ստանում: Չարագործը կարող է «կոտրել» այն և սխալ տեղեկություն հաղորդել պոմպին, որը նույնպես շատ խոցելի դուրս եկավ: Ծրագրավորողը կարողացավ այն անջատել շատ պարզ ծրագրի և USB սարքի միջոցով:
Իր պրպտումների մասին նա զեկուցել է համակարգչային անվտանգությանը նվիրված կոնֆերանսում: