Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը նոր համալրումներ ունի թիմի կազմում:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Շիրակ»-ին են միացել Հայաստանի Ազգային հավաքականի 31-ամյա կենտրոնական պաշտպան Հայկ Իշխանյանը և 24-ամյա աջ-պաշտպան Ռոբերտ Հակոբյանը: Թիմի կազմում Հայկը հանդես է գալու 89-համարի մարզաշապիկով, իսկ Ռոբերտը 2:










































