Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն, որը համարվում է «Կոսմոս» ակումբի պատվավոր նախագահը, հայտարարել է, որ ցանկանում է իրենց թիմում տեսնել Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունիին:
«Ինձ դուր են գալիս նման ֆուտբոլիստները: Ռունին իսկական մարտիկ է, Ուեյնը շատ կայուն է և դիմացկուն, նա հրաշալի ֆուտբոլիստ է: Ես առանց մտածելու նրան «Կոսմոս»-ում կընդգրկեի:
Բեկենբաուերը նույնպես մեզ մոտ է ավարտել կարիերան: Վերջերս ես «Սանտոս»-ից խնդրեցի Կառլոս Ալբերտոյին, և նրանք ինձ չմերժեցին: Ես շատ ուրախ կլինեմ, եթե հաջորդ տարի Ռունին նույնպես հայտնվի «Կոսմոս»-ում»,- Պելեի խոսքերն է մեջբերում Eurosport-ը:
Նշենք, որ այսօր Պելեն ներկա կգտնվի Փոլ Սքոուլզի հրաժեշտի հանդիպմանը, որին կմասնակցեն «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Կոսմոս»-ը:









































