ԱՄՆ-ը Եվրոպայում տեղի ունենալիք բանակցություններում պատրաստ է Իրանի հետ քննարկել «միջուկային գործարքին» վերադարձի հարցը, հայտնում է Reuters- ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին:
Գործակալության աղբյուրի խոսքով՝ երկար ժամանակ անց առաջին անգամ հավանականություն կա, որ ԱՄՆ – ը հրաժարվի Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունից և կողմերը կվերադառնան «միջուկային գործարքի» խնդրի դիվանագիտական լուծմանը:
Թեհրանը երբեք չի հաստատել, որ միջուկային զենք է մշակում: 2015 թվականին Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Բրիտանիան, Չինաստանը և Գերմանիան պատժամիջոցների չեղարկման դիմաց համաձայնագիր ստորագրեցին Իրանի իշխանությունների հետ՝ միջուկային ծրագիրը սառեցնելու մասին: Փաստաթուղթը ստացել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր անվանումը: 2018-ի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանի հայտարարեց գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու մասին:








































