Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Սերժ Սարգսյանն ընդդեմ Կարեն Կարապետյանի. ինչ փորձեց անել նախկին նախագահը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երկար լռությունից հետո ծավալուն հարցազրույց ունեցավ՝ անդրադառնալով հանրությանը հետաքրքրող մի քանի հարցերի: Ըստ էության, նախկին նախագահն իր այս հարցազրույցով, որը հրապարակվեց երկու մասով, մի քանի նպատակ էր հետապնդում։ Նախ նա փորձեց ձերբազատվել այն տարածված կարծիքից, թե Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական ծրագիրն է:

Բացի այդ, նա անդրադարձավ նաև ղարաբաղյան հակամարտության բանակցային պոցեսին և բավականին մանրամասն տրամաբանական բացատրություններով փորձեց ապացուցել, որ իր իշխանության տարիներին Հայաստանի դիրքերն իսկապես լավ են եղել:

Անդրադառնալով հարցին, թե ինչու իշխանությունը տվեց Նիկոլ Փաշինյանին, իր հարցազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Իշխանությունը ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին: Ես հասկանում եմ, որ մարդիկ իրավունք ունեն այդպես կարծելու, որ ես իշխանությունը հանձնել եմ սրանց»։

Ըստ էության, այս հայտարարությամբ Սերժ Սարգսյանը փորձում էր նվազեցնել Կարեն Կարապետյանի վարկանիշը, բայց չստացվեց: Ի վերջո, եթե իշխանությունը փոխանցվել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Կարեն Կարապետյանին, ապա ինչո՞ւ 2018 թվականի մայիսի 1-ին Հանրապետական խմբակցությունը չառաջադրեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում և մայիսի 01-ին չքվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին։

2018թ. մայիսի 08-ի ընտրությանը Հանրապետականը կրկին չառաջադրեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, այլ փոխարենը Հանրապետական խմբակցության մի խումբ պատգամավորների, «Ծառուկյան», «Ելք», «ՀՅԴ» խմբակցությունների քվեարկությամբ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը։

Իհարկե, Հանրապետական կուսակցության բուն կորիզը չէր քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, սակայն կուսակցության հորդորով խմբակցության մի քանի պատգամավորներ ընտրեցին հենց Փաշինյանին, և, ըստ այդմ, Հայաստանում իշխանությունը փոխանցվեց Նիկոլ Փաշինյանին։ Սակայն սա էլ ամենը չէ. արդեն հոկտեմբերին Հանրապետական խմբակցության պատգամավորները երկու անգամ չընտրեցին Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում, որն էլ հանգեցրեց խորհրդարանի ինքնալուծարմանը:

Այսինքն՝ ամենաքիչը երեք անգամ Հանրապետական կուսակցության ուղղակի ջանքերի շնորհիվ է հենց իշխանությունը փոխանցվել Նիկոլ Փաշինյանին:

Այս իրողությունները շրջանցելով ի՞նչ խնդիր էր այդպես լուծում Սերժ Սարգսյանը. նա փորձում էր իր նոր հայտարարություններով հանրության մոտ առկա բացասական տրամադրությունները շեղել դեպի Կարեն Կարապետյանը:

Ի վերջո, տարբեր հարցումներով Կարեն Կարապետյանը նախկին իշխանության ներկայացուցիչներից միակն է, որը բարձր վարկանիշ ունի Հայաստանում։ Նշենք, որ Կարեն Կարապետյանը որևէ կերպ չի արձագանքել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում