Friday, 19 06 2026
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել

Ռոբերտ Քոչարյանը երկրո՞րդ ալիք է սկսել ԲՀԿ-ում

Պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարել է ԲՀԿ-ն թողնելու մասին, թեև չի թողնում ԲՀԿ միջոցով ստացած մանդատը: Նա հայտարարել է, որ լինելու է անկախ պատգամավոր: Հետաքրքիրն, իհարկե, ԲՀԿ-ն թողնելու մասին նրա բացատրությունն է: Գևորգ Պետրոսյանը հայտարարել է, որ իրեն չի գոհացնում ներկայիս իրավիճակում կտրուկ գնահատականների և գործողությունների հանդեպ կուսակցական առանձին գործընկերների անհանգստությունը: Թեև Գևորգ Պետրոսյանը չի տալիս անուններ, սակայն կասկած չկա, որ առանձին գործընկերները Գագիկ Ծառուկյանն է, ուղիղ, թե անուղղակի, ըստ էության չունի նշանակություն: Բանն այն է, որ ԲՀԿ նախագահը, առաջնորդը, հովանավորը, ըստ էության կուսակցության սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է:

Հետևաբար, եթե Գևորգ Պետրոսյանի գործունեությունը խնդիր չունի նրա մոտ, առանձին գործընկերները Պետրոսյանի համար խնդիր լինել չեն կարող ընդհանրապես: Համենայնդեպս, նա իր գործունեությամբ ցույց է տվել, որ այդպիսի առանձին դրվագներով կաշկանդվող գործիչ չէ առհասարակ: Ըստ այդմ, խնդիրը հենց Ծառուկյանի հետ է, և Գևորգ Պետրոսյանն առանց անուն տալու, ըստ էության արձանագրում է այդ մասին կամ ավելին, գուցե պարզապես մատնացույց է անում Ծառուկյանին՝ որ նա դեմ է կտրուկ և կոշտ գնահատականներին ու գործողություններին: Այդպիսով, Գևորգ Պետրոսյանը ոչ միայն պարզապես դուրս է գալիս ԲՀԿ խմբակցությունից, այլ դուրս է գալիս ակնարկելով, որ Գագիկ Ծառուկյանը չի պաշտպանում այն կոշտ և համարձակ մոտեցումները, որ դրսևորում է ինքը՝ Պետրոսյանը: Եվ եթե դիտարկենք այդ գնահատականը կամ արձանագրումը Վազգեն Մանուկյանի մոտեցումների հետ, որոնց, թերևս, առավել համահունչ է Գևորգ Պետրոսյանի պատկերացումը, ապա ստացվում է, որ Գևորգ Պետրոսյանն արձանագրում է Գագիկ Ծառուկյանի և, այսպես ասած, «17»-ի հակասությունը: Ամբողջ հարցն այն է, թե արդյո՞ք դա Պետրոսյանի այսպես ասած անձնական նախաձեռնությունն է, թե՞ նա պարզապես սկսում է խաղալ այլ թիմում: Եվ արդյո՞ք այս դեպքում ԲՀԿ-ից սկսում է Ռոբերտ Քոչարյանի թիմի արտահոսքի, այսպես ասած, երկրորդ ալիքը: Առաջինը, ինչպես հիշում են թերևս շատերը, 2015 թվականի փետրվարի 12-ից հետո էր: Ընդ որում, հիշարժան է նաև այն, որ այն ժամանակ էլ հեռացողները կուսակցության, ըստ էության արմատական, կոշտ գծի և հռետորաբանության կրողներն էին: Գևորգ Պետրոսյանը վերջի՞նն էր, թե՞ առաջինը երկրորդ ալիքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում