Փետրվարի 11-ի երեկոյան Թուրքիայի արևտյան Իզմիր նահանգի Չեշմե շրջանի Ալաչաթը նավահանգստային գոտում պտտահողմ է մոլեգնել, որի հետևանքով 16 քաղաքացի տարբեր վնասվածքներ է ստացել, հայտում է «Էրմենիհաբերը»:
Պտտահողմը վնասել է բազմաթիվ շենքերի տանիքներ, ավտոմեքենաներ, ինչպես նաև ավերածությունների պատճառ դարձել:
Իզմիրի նահանգապետարանը հայտնել է, որ սա բացառիկ դեպք է և ավելի վաղ Իզմիրում նման ուժգնությամբ պտտահողմ չի գրանցվել: Այն բազմաթիվ ավտոմեքենաներ է օդ բարձրացրել և քշել տարբեր ուղղություններով՝ պատճառելով զգալի վնասներ:
Հիշյալ շրջանում պտտահողմի ժամանակ Իզմիրի այլ շրջաններում ուժեղ կարկուտ է տեղացել:









































