Որպես քաղաքական գործիչ պետք
Այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը: ԲԴԽ-ն առաջադրել է Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը:
«Ես որպես քաղաքական գործիչ` պետք է մոտենայի այս ամբիոնին և ասեի, որ բոլորովին բավարարված չեմ թեկնածուի արտահայտած մտքերից և պատասխաններից: Բայց որպես իրավաբան պարտավոր եմ շնորհակալություն հայտնել ձեզ»,- հայտարարեց պետաիրավական հարցերով ԱԺ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Նրա խոսքով` դատավորը իր սկզբունքայնության շնորհիվ պետք է ստանա ԱԺ-ի քվեն. «Դուք այստեղ եք ոչ թե հաճոյանալու մեզ: Մենք ձեզանից սպասում ենք արժեքների պաշտպանություն: Ես ուրախ եմ, որ դուք դրսևորեցիք դատավորի զսպվածության հստակ վարքագիծ: Առաջին անգամ է կին ընտրվում բարձրագույն դատական պաշտոնին, և սա էլ պետք է հաշվի առնել»:
Մանրամասն՝ տեսանյութում:
է ասեի՝ բոլորովին բավարարված չեմ թեկնածուի պատասխաններից. Վարդանյան










































