Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական մեկ այլ ակումբ:
Այս մասին գրում է Calciomercatoweb-ը: Մխիթարյանով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուս»-ը: Թուրինյան ակումբում սպասում են, թե արդյոք հայ կիսապաշտպանը կերկարաձգի պայմանագիրը «Ռոմա»-ի հետ, թե` ոչ:
Մխիթարյանը մոտ է «Ռոմա»-ի հետ պայմանագիրը երկարացնելուն: Եթե մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը հայ կիսապաշտպանը չկնքի նոր պայմանագիրը` կստանա ազատ գործակալի կարգավիճակ:










































