Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներն իշխանություններից պահանջում են հանել երկրում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Թբիլիսիում կազմակերպված հերթական ակցիային մասնակցում են բիզնես ոլորտի, զբոսաշրջային ընկերությունների, սրճարանների և ռեստորանների ներկայացուցիչներ, ընդդիմադիր գործիչներ և այլն: