Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) իր գործընկերներին հորդորել է չվախենալ համատեղ թվային պլատֆորմների ներդրումից՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ նրա՝ հինգ երկրները փորձում են հետաձգել համատեղ թվային պլատֆորմների իրականացումը, պահպանել ազգային կանոններն ու համակարգերը:
«Գործընկերներ, ինձ թվում է, որ ոչ թե սովորական թվային պլատֆորմներն ու համակարգերն են վտանգ սպառնում մեր տնտեսությունների և ինքնիշխանության համար, այլ դրանց բացակայությունը», – ասել է ՌԴ կառավարության ղեկավարը:
Նա շեշտեց, որ եթե թվայնացումը և միավորումը հետաձգվեն, ապա իրենք ստիպված կլինեն վերադառնալու ներքին սահմանների վերահսկողության միջոցներին:










































