Thursday, 25 06 2026
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու
Ընդգծվել է հայ-ադրբեջանական առկա հնարավորությունների օգտագործման կարևորությունը
Ընդդիմության տեղերը զավթվել են հակասահմանադրական գործողությամբ. ՍԴ-ն դրա գնահատականը պետք է տա
21:50
Լուկաշենկոն հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ
Ժամանակի ընթացքում կարող է պարզվել, որ ԵԱՏՄ Հայաստանի համար չկա, ինչպես չկա ՀԱՊԿ
21:30
ԵՄ-ն Կիևին է փոխանցում 90 մլրդ վարկի առաջին մասնաբաժինը՝ 3,2 մլրդ եվրոյի չափով. ֆոն դեր Լայեն
Հայաստանի իշխանությունը ռուսաֆոբ չէ. չենք ատում Ռուսաստանին
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
Ալիևը ընտրում է իսլամական համերաշխությունը, Հայաստանը պետք է հետևություններ անի
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ

Պետական դավաճանության համար 20 տարի կամ ցմահ ազատազրկում․ ԲՀԿ-ական պատգամավորի նոր նախագիծը

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է պետական դավաճանության, լրտեսության, թշնամու կողմը անցնելու, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու համար սահմանված պատժաչափերը խստացնել: ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի և Իվետա Տոնոյանի հեղինակած՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց Վահե Էնֆիաջյանը:

Նա նշեց, որ նախաձեռնությունը վերաբերում է պետական դավաճանություն և լրտեսություն իրականացրած անձանց համար սահմանված պատժաչափերի խստացմանը: Պատգամավորը սկզբում առաջարկեց. «Քրեական օրենսգրքի՝ պետական դավաճանության մասին 299-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է 10-15 տարի ժամկետ, մենք առաջարկում ենք այն փոխարինել 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ»:

Էնֆիաջյանի խոսքով՝ հատկապես վերջին ժամանակահատվածի զարգացումներին հետևելով՝ իրենք նկատել են՝ տարբեր հարթակներով հայտարարություններ են տարածվում, թե տեղի են ունեցել դավաճանության դեպքեր: «Այս խնդրի հետ կապված ուսումնասիրություններ ենք իրականացրել, նաև գրություններ եմ ուղարկել, ինձ համար կարևոր է եղել ԵՊՀ-ի իրավաբանների կարծիքը, Փաստաբանների պալատի անդամների կարծիքը, ԳԱԱ-ի կարծիքը, լայնածավալ աշխատանք է իրականացվել»,-ասաց Էնֆիաջյանը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց՝ իր կարծիքով ևս այս հանցանքի պարագայում պետք է նախատեսված լինի ցմահ ազատազրկում:

Սակայն հանձնաժողովը քննարկումներից հետո  առաջարկեց, որ պետական դավաճանության պարագայում նախատեսվի 15-20 տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա կամ՝ ցմահ ազատազրկում: Հանձնաժողովն առաջարկել է նաև լրտեսության մասով պատժաչափի ստորին շեմը 15-ից իջեցնել 12 տարի:

Էնֆիաջյանի համար առաջարկներն ընդունել էին: Լրամշակված նախագիծը քվեարկությամբ միաձայն ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի լիագումար նիստերի օրակարգում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում