Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Դարձյա՞լ թերագնահատվում է թուրքական վտանգը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Անցած տարվա աշնանը տեղի ունեցած պատերազմի արդյունքում Հարավային Կովկասում լիովին խախտվեց ուժերի հավասարակշռությունը։ Եվ դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ Թուրքիան ակտիվորեն ներթափանցեց Հարավային Կովկաս։ Հիշենք, որ Թուրքիան Հայաստան ներխուժելու պլաններ է կազմում դեռևս 2000-ական թվականներից սկսած։ Շվեդական «Nordic Monitor» լրատվականի գաղտնազերծած փաստաթղթերից ժամանակին պարզ դարձավ, թե Թուրքիան Հայաստան ներխուժելու ինչպիսի մանրակրկիտ ծրագրեր է կազմում։ Ուշագրավ է, որ անցած տարվա հունիսին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը զգուշացրել էր Հայաստանի դեմ ուղղված թուրքական վտանգի ահագնացման մասին, և որ մեր հակառակորդը այլևս միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան:

Սակայն դեպքերի ընթացքը ցույց տվեց, որ Հայաստանի կողմից թերագնահատվում է Թուրքիայից եկող սպառնալիքը։ Եվ 2020 թ. ամռանը, երբ Տավուշում ընթանում էին հայ-ադրբեջանական սահմանային բախումները, կամ, ինչպես շատերն են այժմ որակում, «տավուշյան սադրանքները», ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարում էր, թե Թուրքիան չի ներգրավվի Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտի մեջ։ Ըստ նրա, Ադրբեջանի՝ ՀՀ սահմանների նկատմամբ ագրեսիայի պայմաններում Թուրքիայի՝ կողմ դառնալու պարագայում դա ոչ միայն ՀՀ-ում, այլև աշխարհում ընկալվելու է ցեղասպանության համատեքստում։ Դրանից առաջ էլ, այդ ժամանակ էլ շատ փորձագետներ ու քաղաքական գործիչներ զգուշացնում էին, որ ամեն ինչ այդպես չէ, և հետագա իրադարձությունները փաստեցին, որ վերջիններս ճիշտ էին, իսկ Մակունցը (իմա՝ իշխանությունները)՝ սխալ:

Հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո 2020 թ. հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժությունների շարք սկսեցին։ Սրանով թուրք-ադրբեջանական տանդեմը կարծես ուղերձ էր հղում հայկական կողմին հետագա իրադարձությունների մասով, սակայն Հայաստանի կողմից դարձյալ ճիշտ չգնահատվեցին Թուրքիայից եկող իրական սպառնալիքի ծավալները, և իրավիճակից բխող գործողություններ չձեռնարկվեցին։ Չնայած կա տեսակետ, որ գուցե լավ էլ ճիշտ էին գնահատել, սակայն… Զորավարժություններից հետո տեսանք, թե ինչպես թուրքական սպառազինությունների և զինուժի մի մասը մնաց Ադրբեջանում։ Եվ սեպտեմբերի 27-ին արդեն Ադրբեջանը թուրքական ուժերի ու նրանց կողմից հավաքագրված վարձկանների մասնակցությամբ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ։ Թուրքիայի գործուն ներգրավվածությունը Արցախյան պատերազմում պատշաճ միջազգային հակադարձման չարժանացավ։

Տարբեր քաղաքական հաշվարկներից ելնելով՝ արտաքին քաղաքական ուժային կենտրոններն այդպես էլ Անկարայի նկատմամբ ճնշումների և պատժամիջոցների քաղաքականություն չկիրառեցին։ Եվ սա Անկարայի կողմից գնահատվեց որպես թողտվություն։ Ուստի պատահական չէ, որ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության ստորագրումից հետո էլ Թուրքիան կրկին փորձում է հոգեբանական մեծ ճնշում գործադրել հայկական կողմի վրա։ Թուրքական ղեկավարությունը այս օրերին պարբերաբար հայտարարում է, թե Հայաստանը պետք է կառուցողական դիրքորոշում որդեգրի, իսկ մյուս կողմից՝ տարբեր ձևերով փորձում է ճնշել Հայաստանին։ Այս համատեքստում պետք է դիտարկել Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից 1920թ. թուրք-հայկական պատերազմում թուրքական զորքերի հրամանատար Քազըմ Քարաբեքիր փաշայի մահվան տարելիցի կապակցությամբ սոցցանցի իր էջում վերջերս գրառում կատարելը կամ մզկիթի վերածված՝ Կարսի հայկական Առաքելոց եկեղեցու նկարով կիսվելը։

Մյուս կողմից էլ Թուրքիայի Կարս նահանգում փետրվարի 1-ին մեկնարկել են թուրք-ադրբեջանական զինված ուժերի համատեղ զորավարժությունները, որոնցում հարձակողական սցենարներ են խաղարկվում։ Բացառված չէ, որ զորավարժություններն իրենց շարունակությունն ունենան Թուրքիայի և Ադրբեջանի այլ վայրերում, սակայն այս զորավարժությունների բնույթից և բովանդակությունից արդեն կարելի է ենթադրել, որ Թուրքիան ակնարկում է ներխուժումը դեպի ՀՀ տարածք, և բացառված չէ, որ դա իրականանա վարձկան գրոհայիների միջոցով կամ այլ ձևով։

Ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները, քանի դեռ սոսնձված են իրենց աթոռներին, գոնե լուրջ հետևություններ անեն, գոնե չշարունակեն վնաս տալ մեր երկրին ու առանց րոպե անգամ կորցնելու քայլեր նախաձեռնեն երկրի անվտանգության համակարգը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ Սակայն ցավալին այն է, որ ՀՀ ղեկավարությունը, գտնվելով բարոյալքված վիճակում, ընդունակ չէ պիտանի, ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի որևէ քայլ ձեռնարկել։ Հուսանք՝ ցանկություն գոնե ունեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում