«Նիկոլ Փաշինյանը որ օղակից բավարարում չի ստանում, այդ օղակը ուզում է փոփոխի։ Հիմա ինքը համոզվեց, որ իսկապես կան դատավորներ, որ վնգստացողներ չեն, ուզում է, որ էդ չվնգստացող դատավորներին վնգստացողներով փոխարինի»,- այս մասին ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Վաղ առավոտից քաղաքացիները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ, բողոքում են, որ խորհրդարանականները կեղծ օրակարգեր են քննարկման բերում։ Մասնավորապես՝ կառավարությունն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել դատական օրենսգրքում փոփոխությունների նախագծի փաթեթը քննարկելու համար:









































