Պեղումների ընթացքում հնէաբանները Սիրիայի ափերի մոտ հայտնաբերել են հնագույն նավահանգիստ, որը նախկինում գիտությանը հայտնի չէր: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Միջազգային հարաբերությունների և հասարակագիտության ինստիտուտի տնօրեն Դմիտրի Տատարկովը:
Ենթադրվում է, որ այդ նավահանգիստը պատկանում է հռոմեական տիրապետության ժամանակաշրջանին՝ մ.թ. առաջին դար: Տատարկովի խոսքով՝ գիտնականները գտել են հիդրոտեխնիկական կառույցների մնացորդներ, փարոս, մարմարե չորս սյուն:
«Սա խոշոր գտածո է՝ ավելի վաղ անհայտ պատմական գիտությանը»,- ասել է նա:
Բացի նավահանգստից, հայտնաբերվել են նաև մինչ այդ անհայտ երեք խարսխակայաններ՝ հնագույն հիդրոտեխնիկական կառույցների մնացորդներ. Ճեղքվածքներ, նավամատույցի պատեր:
Ծովի հատակից դուրս բերված գտածոները ուղարկվել են Տարտուսի հնությունների դեպարտամենտ:
Տատարկովը նշել է, որ այս արտեֆակտները թույլ կտան հետագայում վերականգնել ծովային առևտրային ուղիները, որոնք այդ շրջանը կապում են մեծ Միջերկրականին:









































