Օդեսա 7 հեռուստաալիքը հրապարակել է հունվարի 17-ին Թուրքիայի ափերի մոտ խորտակված «Արվին» չոր բեռնատար նավի կործանման պահի տեսանյութը:
Հրապարակված կադրերում երևում է, որ ուժեղ ալիքների պատճառով նավը բաժանվել է երկու մասի ու սկսում է խորտակվել:
Հայտնի է, որ նավի անձնակազմը բաղկացած էր ուկրաինացիներից և ռուսներից: Վթարի արդյունքում երեք նավաստի զոհվել է, երեքը անհայտ կորել են, վեցին հաջողվել է փրկել:









































