Այսօր՝ հունվարի 30-ին, մինչև 200 ռեստորանների ներկայացուցիչներ մտադիր են հավաք անցկացնել Վրաստանի կառավարության շենքի առջև: Թբիլիսիի շուրջ 200 ռեստորաններ 24 ժամով կփակեն առաքման ծառայությունը:
«24-ժամյա գործադուլով մենք ուզում ենք ցույց տալ պետությանը, թե դա ինչպես կազդի երկրի վրա, եթե ռեստորանները չկարողանան աշխատել», – ասել է Վրաստանի ռեստորանային ասոցիացիայի ղեկավար Շոթա Բուրջանաձեն:
Ըստ նրա՝ ակցիայի նպատակն է ցույց տալ կառավարությանը, որ այս հատվածի չաշխատելը խնդիր կդառնա ոչ միայն կառավարության, այլ նաև բնակչության համար, հաղորդում է Հանրային հեռարձակողը: