Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի բնակիչներն այս պահին Կառավարութան շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։
Նրանք նշում են, որ տան խնդիր ունեն և չգիտեն՝ որտեղ պետք է բնակվեն։ Քաշաթաղի բնակիչների խոսքով ո՛չ Արցախի Հանրապետության, ո՛չ էլ ՀՀ կառավարության կողմից համապատասխան քայլեր չեն իրականացվում։
«Խնդրում ենք, որ գոնե տնով ապահովեն։ Բոլոր կառույցներին էլ դիմել ենք, բայց ոչ մի աջակցություն չեն տալիս։ Մեկ անգամ 83 հազար դրամ ենք ստացել և վերջ։ Մեզ համար այդ ուտելիքն էական չէ, թող տուն տան, մնացածը մենք կստեղծենք, աշխատող ժողովուրդ ենք»,-ասաց Քաշաթաղի բնակչուհի Հրանուշ Շաքարյանը՝ նշելով, որ հիմա Դիլիջանի հանրակացարանում են տեղ տվել, որտեղ պայմանները բարենպաստ չեն։










































