Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել 27-ամյա ուկրաինացի պաշտպան Անտոն Բրատկովի հետ։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Բրատկովը Կիևի «Դինամոյի» սան է։ Հանդես է եկել ուկրաինական «Վերես Ռովնո», «Դեսնա, Զիրկա», «Լվով», «Մետալիստ-1925, իսրայելական «Մաքքաբի Պետա-Տիկուա ակումբներում։










































