ԱՄՆ Սենատը Ավրիլ Հեյնսին հաստատել է ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում:
2013-2015 թվականներին Հեյնսը ԿՀՎ փոխտնօրենն էր, ապա 2015-2017 թվականներին՝ նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալը: Նախկինում Հեյնսը հայտարարել էր, որ Ռուսաստանը փորձում է խորացնել պառակտումները ամերիկյան հասարակության մեջ և խթանել ծայրահեղականությունը: Նա չի հստակեցրել, թե Ռուսաստանի որ գործողությունների մասին է խոսքը: