Անցած օրն Ինդոնեզիայում տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի զոհ Է դարձել առնվազն յոթ մարդ, վիրավորվել Է շուրջ 600 հոգի: Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, վկայակոչելով Ինդոնեզիայի Օդերևութաբանության գործակալությունը, հունվարի 14-ին Սուլավեսի կղզում տեղի ունեցած 5,7 և 6,2 մագնիտուդով երկրաշարժերին կարող են հետևել հուժկու հետցնցումներ։
Գործակալության տվյալներով՝ այն դեպքում եթե նոր ստորգետնյա ցնցումներն ավելի ուժեղ լինեն արդեն գրանցվածերից, գոյություն ունի ցունամիի սպառնալիք:
Ինդոնեզացի օդերևութաբանները հայտարարել են, որ արդե գրանցել են ավեի քան 25 հետցնցում: Detik պորտալը, վկայակոչելով Տարերեային աղետների դեմ պայքարի ազգային գործակալությունը, տեղեկացրել էր, որ երկրաշարժի զոհ է դարձել առնվազն երեք մարդ, 24-ը տուժել է:
Արևմտյան Սուլավեսիում շուրջ 2 հազար մարդ հարկադրված է եղել լքել տունը: Տարերքն ավերել է ավելի քան 60 շենք, ներառյալ տեղի նահանգապետի գրասենյակը և հյուրանոցի շենքը: Ստորգետնյա ցնցումները նաև առաջացրել են մի քանի սողանքներ: France-Presse գործակալությունը, վկայակոչելով տեղի փրկարար ծառայության ներկայացուցչին, հայտնել է, որ նահանգի վարչական կենտրոնում՝ Մամուջու քաղաքում, հիվանդանոցի քանդված շենքի փլվածքների տակ է գտնվում ավելի քան 10 մարդ:










































