ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց, որ կրճատվել են փաստաթղթերում ուղղում-փոփոխություն-լրացում կատարելու ժամկետները՝ մինչև 15 աշխատանքային օր:
«Ուղղագրական սխալների փոխման համար ժամկետը կրճատվել է՝ սահմանվել է 3 օր, ընդ որում՝ առանձին տառերի, թվերի, ուղղագրական սխալների փոփոխության համար պետական տուրքը հանվել է, ինչի արդյունքում քաղաքացիները ստիպված չեն լինի ժամանակ ծախսել վրիպակների շտկման համար»,- ընդգծեց նա:
Փոխնախարարի խոսքով՝ կրճատվել է նաև ամուսնության բացակայության մասին տեղեկանքի տրամադրման ժամկետը:
Մանրամասն՝ տեսանյութում:









































