Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Պայմանավորվող կողմերի առջև խնդիրը պետք է դրվի չոր, հստակ ու կոնկրետ. Որևէ այլ հարցի վերաբերյալ ոչ մի բանակցություն, քանի դեռ Ադրբեջանն անվերապահորեն ու առանց որևէ նախապայմանի չի վերադարձրել մեր գերիներին, պատանդներին, քանի դեռ որևէ խոչընդոտ կա անհետ կորածների հայտնաբերման գործընթացում:
Նոյեմբերի 9-ի հայտարարության ուժով գերիները պետք է անվերապահորեն վերադարձվեն, ոչ թե դառնան Ալիևի համար նոր պահանջների իրագործման համար նախապայման:
Ընդորում՝ պետք է ուղիղ նայել Ալիևի աչքերին ու զգուշացնել, որ իրեն չպահի սանձարձակ փողոցայինի պես, որ պատերազմը չի ավարտվել, որ իրական հաղթանակն իրենը չի, որ Արցախում հազարավոր տարիներ ապրել են հայեր ու հազարավոր տարիներ ապրելու են հայեր…










































