Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենը Կոլումբիայի վերաքննիչ դատարանի գլխավոր դատավոր Մերիկ Գարլանդին առաջադրել է երկրի գլխավոր դատախազի պաշտոնում՝ հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Բայդենի գրասենյակի հայտարարությունը:
Բայդենը գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում առաջադրել է Լայզա Մոնակոյի թեկնածությունը:
Գարլանդը առավել հայտնի է նրանով, որ Գերագույն դատարանում առաջադրվել է պետության նախկին ղեկավար Բարաք Օբամայի կողմից, բայց հանրապետականները հրաժարվել են նույնիսկ նրա թեկնածությունը քննարկել 2016 թ.:









































