Wednesday, 17 06 2026
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը

Երբ Մելիքբեկյանի, Կապառոսի և Մխիթարյանի կարծիքները համընկնում են․․․

2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանության արդյունքները քննարկման լայն առարկա է դարձել երկրպագուների շրջանում։ Ոմանք այն կարծիքին են, որ Հայաստանի ազգային հավաքականը ի զորու է պայքարել ենթախմբում երկրորդ հորիզոնականի համար։ Ոմանք էլ պնդում են, որ մեր գլխավոր թիմը դեռևս պատրաստ չէ լուրջ խնդիրներ լուծել։ Մասնավորապես, ֆուտբոլասերիների մի հատվածն այն կարծիքին է, որ Ազգերի լիգայում գրանցված վերջին հաջողությունը բավարար չէ պնդելու, որ ունենք մարտունակ հավաքական։ Հիշեցնենք, որ Հայաստանի հետ միևնույն ենթախմբում են ընդգրկվել Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյին հավաքականները։

Ինչևէ, վիճակահանությունից անմիջապես հետո, արդյունքների վերաբերյալ իր կարծիքն արտահայտեց մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ «Կարծում եմ՝ վատ խումբ չէ մեզ համար: Հիմա հեշտ մրցակիցներ չկան, բայց կարող եմ ասել, որ խումբն ամենաբարդը չէ: Տարբեր խաղաոճերով հավաքականների դեմ ենք խաղալու և կփորձենք հնարավորինս լավ պատրաստվել և պայքարել բոլոր թիմերի դեմ: Կձգտենք տհաճություններ պատճառել բոլոր մրցակիցներին և շատ միավորներ վաստակել»,- ՀՖՖ-ի պաշտոնական կայքին հայտնել էր Մխիթարյանը: Վիճակահանության վերաբերյալ իր կարծիքն է հայտնել նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ «Շատ հետաքրքիր վիճակահանություն էր: Կարծում եմ՝ ամենաուժեղ խումբը չէ, բայց ուժեղներից մեկն է: Գերմանիան խմբի ակնհայտ ֆավորտին է, համաշխարհային մակարդակի թիմ: Ռումինիան օրեցօր առաջընթաց գրանցող հավաքական է, իսկ Իսլանդիան՝ շատ խաղակցված թիմ: Հյուսիսային Մակեդոնիային շատ լավ ենք ծանոթ, քանի որ վերջին տարիներին հաճախ ենք խաղացել նրանց դեմ, իսկ Լիխտենշտեյնը մի թիմ է, որին չի կարելի թերագնահատել: Նրանք ցանկացած պահի պատրաստ են անակնկալ մատուցելու: Ընդհանուր առմամբ, պետք է պատրաստվենք խաղից խաղ և յուրաքանչյուր խաղում ձգտենք միավորներ վաստակել»,- նշել էր իսպանացի մասնագետը:

Վիճակահանությունից հետո Կապառոսը խոսելով նպատակների մասին ըստ էության զգուշավոր գնահատական է հնչեցրել։ Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելուց հետո իսպանացի մասնագետը հայտարարել էր, որ իր գլխավոր նպատակը մեր հավաքականի հետ Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելն է։«Մեր գլխավոր նպատակը աշխարհի առաջնությանը որակավորվելն է, որին նրանք երբեք չեն մասնակցել: Ես ինձ միշտ նորարար եմ համարել: Ես միշտ ապստամբել եմ նրանց դեմ, ովքեր ասել են, որ ես հնացած եմ: Ես միշտ նոր մարզումներ եմ արել՝ ինձ միշտ շրջապատելով լավ պատրաստված և նորարարական մարդկանցով»,- այս տարվա ապրիլին Marca պարբերականին տված հարցազրույցում նշել էր Կապառոսը: ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում էլ հարցին, թե ի՞նչն էր նախորդ շրջափուլում մեր հավաքականի մի քանի տպավորիչ հաղթանակների հիմքում, Կապառոսը պատասխանել էր. «Նվիրվածությունը, թիմային ոգին և մենթալիտետը: Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ մեր թիմը պետք է հաղթողի հոգեբանություն ունենա և խիզախ լինի դաշտում»: Ինչևէ, ընտրական փուլում մրցակիցների հայտնի դառնալուց հետո ՀՖՖ-ի Կապառոսի, և ըստ էության ֆուտբոլիստների կարծիքը նպատակների վերաբերյալ միանգամայն համընկավ։ Բոլորն այսօր խոսում են բոլոր հանդիպումներում միավորներ վաստակելու մասին։ Դեռևս վիճակահանությունից առաջ խոսելով Հայաստանի ազգային հավաքականի առաջ դրված խնդիրների մասին Հայասանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը մասնավորապես ասել էր․ «Հիմա արդեն Եվրոպայում գրեթե թույլ թիմեր չկան, բոլոր թիմերը մարտունակ են:

Աշխարհի առաջնության ընտրական փուլում մենք ունենք մեկ խնդիր` յուրաքանչյուր խաղում պետք է պայքարեն միավորների համար»։ Չնայած գարնանը Կապառոսի հնչեցրած համարձակ հայտարարություններին, փաստացի Հայաստանի ազգային հավաքականի առաջ ՀՖՖ-ի և գլխավոր մարզչի մակարդակով խնդիր չի դրվել պայքարելու աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ Հիշեցնենք, որ ՀՖՖ-ի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը մասնավորապես 2018 թվականի աշխարհի առաջնության ընրական փուլում հավաքականի առաջ խնդիր էր դրել նվաճել Մունդիալի ուղեգիր։ Ավելին խնդիրը չլուծելու համար Հայրապետյանը խոստացել էր հրաժարական տալ ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնից, սակայն խոստումը չէր կատարել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում