Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի ՊՍԺ-«Իստանբուլ Բաշաքշեհիրի» հանդիպումն ընդհատվել է:
Փարիզում ընթացող խաղն ընդհատվել է հանդիպման 4-րդ մրցավարի ռասիստական արտահայտության պատճառով: Սեբաստիան Չոլտեսկուն «Իստանբուլ Բաշաքշեհիրի»-ի սենեգալցի հարձակվող Դեմբա Բային անվանել է «սև տղա»։ Թուրքական ակումբի ֆուտբոլիստները հեռացել են դեպի հանդերձարան, որին հետևել են նաև ՊՍԺ-ի ֆուտբոլիստները:










































