Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը նշեց, որ ժողովրդի կարծիքը լավագույնս բնորոշում են ընտրությունները` լինեն արտահերթ, թե հերթական. «Պետք չէ ասել` բոլոր արտախորհրդարանական ուժերը, որովհետև կան ուժեր, որոնք ոչ մեզ են ընդունում, ոչ ձեզ, ոչ որևիցե մեկին: Նրանք ունեն իրենց ուրույն ճանապարհը»:
Նա ընդգծեց. «Բոլորս ենք ընդունում, որ մենք պարտվել ենք. որևիցե մեկը չի ասում, որ մենք հաղթել ենք: Մենք շատ ավելի լավ ենք զգում մեր սխալները. կարո՞ղ ենք միասին պայքարել: Ե՞ս եմ խորացնում սև ու սպիտակը. ես ոչ ոքի չեմ հայհոյում, դուք ինձ հայհոյում եք: Եթե պետությունն է առաջնայինը, կարող ենք, չէ՞, մի պահ կանգ առնել»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































