Վերջին մեկ օրվա ընթացքում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 441 հազար դեպք: Այս մասին վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները, որոնք հրապարակվել են ուրբաթ, նոյեմբերի 27-ին:
Կազմակերպության տվյալներով՝ COVID-19 վարակի ընդհանուր դեպքերի թիվը հասել է 60 534 526-ի։ Միևնույն ժամանակ կորոնավիրուսային վարակով հիվանդների մահվան դեպքերը աճել են՝ հասնելով 1,426,1011: