Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Վանի 3-րդ ծանր հանցագործությունների դատարանը 2 տարվա ազատազրկման է դատապարտել Վանից թուրքական խորհրդարան անցած անկախ պատգամավոր Այսել Թուղլուքին։
Դրա համար հիմք է հանդիսացել Թուղլուքի կողմից Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) օգտին «քարոզչություն» կատարելը։
Նշվում է, որ Թուղլուքն այս տարվա մարտի 17-ին ելույթ է ունեցել քրդաբնակ Հաքքարիի նահանգի (Կորճայք) Յուքսեքօվա շրջանում (Որսիրանք), ինչը դատարանը դիտարկել է որպես PKK-ի օգտին քարոզչություն։
Հիշեցնենք, որ Այսել Թուղլուքը PKK-ի հիմնադիր, 1999 թվականից Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նախկին փաստաբանն է, ինչպես նաև վերջինիս ընկեր Ալաաթթին Թուղլուքի քույրը։









































