Այսօր՝ ավելի վաղ, Հանուն հանրապետության կուսակցության ղեկավար մարմնի անդամ Ռուբեն Մեհրաբյանի հետ Հայաստանում Լեհաստանի դեսպանատանը հանդիպեցինք Հայաստանում Լեհաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Պավել Չեպլակի հետ։
Ի շարս այլ հարցերի, Դեսպանին ներկայացրինք Հանուն Հանրապետության կուսակցության նպատակների, գործունեության ու դերակատարության մասին: Քննարկեցինք այսօր Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական մարտահրավերների, երկրում լարված մթնոլորտը հաղթահարելու և ներհասարակական համերաշխության հասնելու մեր կուսակցության պատկերացումներն ու մոտեցումները և դրան հասնելու հնարավորությունների մասին:








































