Եվրամիությունը հույս ունի, որ կորոնավիրուսի պատվաստանյութը Եվրոպայում կգրանցվի դեկտեմբերին կամ 2021 թվականի սկզբին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք անհամբեր սպասում ենք [պատվաստանյութերի] գրանցմանը Եվրոպայում դեկտեմբերին կամ Նոր տարուց անմիջապես հետո: Եվ այդ ժամանակ կսկսվի պատվաստումը», – ասել է Մերկելը:
Նա հավելել է, որ վերջին զարգացումները հուսադրող են:









































