Wednesday, 10 06 2026
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
11:20
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
09:20
Եվրոպայի Մ20 ընտրական մրցաշարի առաջատարները` հինգ խաղափուլից հետո. Հայաստանի շեխմատի ֆեդերացիան տվյալներ է հրապարակել
22:45
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը 6 խաղափուլից հետո
21:30
Խվիչա Կվարացխելիան երկրորդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը

Այսօր Յուրա Մովսիսյանը դարձավ 24 տարեկան

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակման գծի առաջատար Յուրա Մովսիսյանն այսօր դարձավ 24 տարեկան:

«Առաջին լրատվականը» շնորհավորում է տաղանդավոր ֆուտբոլիստին և մաղթում նրան նոր բարձունքների նվաճում:

Յուրա Մովսիսյանը 2001-2002 թվականին սկսել է ֆուտբոլ խաղալ «Փասադենա» ֆուտբոլային քոլեջում, որտեղ սովորել է 1 տարի։ Առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է 2006 թվականին «Կանզաս Սիթի» ակումբի հետ, որի կազմում անցկացրել է 28 խաղ և խփել 5 գնդակ։ 2007 թվականին Յուրան պայմանագիր է կնքել «Ռեալ Սոլթ-Լեյք» ակումբի հետ, որի կազմում անցկացրել է 2 սեզոն և 53 խաղում խփել 15 գնդակ։ Այդ ընթացքում Յուրա Մովսիսյանը նաև դարձել է MLS-ի չեմպիոն։

Տաղանդավոր խաղացողի նկատմամբ սկսում է հետաքրքրություն ցուցաբերել Դանիայի բարձրագույն դիվիզիոնը ներկայացնող «Ռանդերս» ակումբը, որտեղ հանդես էր գալիս Հայաստանի հավաքականի անդամ Ռոբերտ Արզումանյանը: Մրցաշարային աղյուսակում վտանգավոր գոտում «ամրապնդված» ակումբը 2009 թվականին պայմանագիր է ստորագրում Յուրա Մովսիսյանի հետ, որի խփած 7 գոլերը առաջնության մնացած 13 խաղերում օգնեցին «Ռանդերս»-ին պահպանել տեղը Դանիայի բարձրագույն առաջնությունում:

2010 թվականի օգոստոսի 11-ին Մովսիսյանը իր առաջին հանդիպումը անցկացրեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ «Հրազդան» մարզադաշտում կայացած Հայաստան-Իրան հանդիպումն ավարտվեց Իրանի ֆուտբոլիստների հաղթանակով՝ 3-1 հաշվով, իսկ Յուրան խաղադաշտում անցկացրեց ընդամենը 15 րոպե, ինչը պայմանավորված էր թեթև վնասվածքով:

2010 թ. սեպտեմբերի 3-ին Յուրա Մովսիսյանը իր առաջին գնդակն է խփում Հայաստանի հավաքականի կազմում՝ բացելով հաշիվը Մակեդոնիայի հետ արտագնա խաղում, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2:

Մովսիսյանը մեկական գոլի հեղինակ դարձավ նաև Սլովակիայի և Անդորրայի հավաքականների հետ խաղում՝ օգնելով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին հաղթանակ տոնել այդ խաղերում։

Հայաստանի հավաքականում անցկացրած 4 պաշտոնական խաղերում հեղինակած 3 գնդակներից հետո Յուրա Մովսիսյանով սկսում են հետաքրքրվել մի շարք եվրոպական թիմեր, որոնց շարքում էին իսպանական «Էսպանյոլ»-ը, Կիևի «Դինամո»-ն, մոսկովյան «Լոկոմոտիվ»-ը և Կազանի «Ռուբին»-ը։ Սակայն ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելուց մի քանի օր առաջ հայտնի է դառնում, որ Մովսիսյանը պայմանագիր է կնքել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Կրասնոդար»-ի հետ։

Տվյալները՝ ըստ Վիքիպեդիայի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում