Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը հայտարարեց, որ կապիտուլյացիայի հայտարարություն ստորագրած մարդը` Նիկոլ Փաշինյանը, բարոյական և ֆիզիկական հնարավորություն չունի բանակցություն վարելու:
Նրա խոսքով` Արցախի այն հատվածներում, որոնցում ռուս խաղաղապահների հետ կանգնած է ՊԲ-ն, դեռ որևէ կարգավիճակ չունի. «Ուստի Նիկոլ Փաշինյանի մեկ օր շուտ հեռանալը անհրաժեշտություն է»:
Նա անդրադարձավ նաև Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին, լրտեսների խնդրին և ասաց. «Հայտնի է, թե այս 2.5 տարում ԱԱԾ-ն Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ինչով էր զբաղված»:
Մանրամասն՝ տեսանյութում: