Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, մերժել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Արթուր Վանեցյանի խոսքերով՝ դատարանը միջնորդությունը մերժել է հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Այլ կերպ ասած՝ դատարանը հաստատված չի համարել Արթուր Վանեցյանի հնարավոր առնչությունը մեղսագրվող արարքին։ Վանեցյանը նաև հավելեց, որ Փաշինյանի վերջին բոլոր գործողությունները միտված են մի նպատակի՝ իշխանությունը պահելուն։
Նշենք, որ դատարանի որոշումը կողմերը դեռևս չեն ստացել։
Մանրամասները՝ տեսանյութում։









































